Բրիտանական հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ Է նկարահանում Վլադիմիր Պուտինի մասին

18:49   22 Օգոստոս 2019    188

Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության Չորրորդ ալիքը (Channel 4) սկսում Է երեքսերիանոց վավերագրական ֆիլմի արտադրությունը՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես հայտնել Է ալիքի կայքը, ֆիլմը, որի եթեր դուրս գալու ժամկետն առայժմ չեն հայտնում, կստանա «Պուտին. ռուս լրտեսի պատմությունը» անվանումը:

«Հասկանալու համար, թե այժմ ինչ Է տեղի ունենում աշխարհում, անհրաժեշտ Է հասկանալ Վլադիմիր Պուտինին: Մեր ֆիլմում մենք կփորձենք պարզել, թե ինչպես նախկին լրտեսը վերափոխեց քաղաքականությունը, եւ թե ինչպես դա ազդեց աշխարհի վրա»,- ասել Է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Ռոգանը:

Չորրորդ ալիքը խոստանում Է պատմել ինչպես Պուտինի երիտասարդության եւ ԽՍՀՄ-ի Պետանվտանգության կոմիտեում նրա աշխատելու շրջանի, այնպես Էլ այն 20 տարիների մասին, որոնք նա անցկացրել Է իշխանության ղեկին՝ որպես Ռուսաստանի վարչապետ եւ նախագահ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները