Հռոմի պապը խորհրդավոր հիվանդությամբ տառապող փոքրիկ աղջկան թույլ է տվել վազվզել և խաղալ բեմի վրա

20:05   22 Օգոստոս 2019    150

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խորհրդավոր հիվանդությամբ տառապող փոքրիկ աղջնակին թույլ է տվել վազվզել և խաղալ բեմի վրա, երբ նա Վատիկանի իր նստավայրում հղելիս է եղել իր ամենշաբաթյա ուղերձը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարդագույն վերնաշապիկով աղջնակը բարձրանում մարմարե բեմի վրա, երբ Հռոմի պապը կարիքավորներին օգնելու կարևորության մասին ուղերձ էր հղում իր առջև նստած հանդիսատեսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեխան սկսում է վազվզել բեմի վրա, ծափահարել ու ցատկոտել, ինչի հետևանքով Հռոմի պապը դադարեցնում է ելույթը և անվտանգության աշխատակիցներին կարգադրում հանգիստ թողնել նրան՝ առաջացնելով հանդիսատեսի բուռն ծափահարությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները