Դանիայում արհեստական կղզի կհայտնվի բացառապես երիտասարդության համար

20:23   22 Օգոստոս 2019    241

Դանիայի ազգային սկաուտական կազմակերպությունը այս շաբաթվա վերջին կբացի երկրում առաջին կղզին, որը նախատեսված է բացառապես երիտասարդների համար:

Կղզու տերերը՝ Det Danske Spejderkorps-ի սկաուտները, հույս ունեն, որ մինչև 2023 թվականը նրան այցելելու են 15-ից 25 տարեկան մոտ 100 հազար երիտասարդներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս պահին կղզու վերականգնման համար ծախսվել է 25 միլիոն եվրո։ Այն աշխարհում առավել կանաչապատ արհեստական կղզին է:

Կղզում մոտ հազար կամավորներ սոցիալական, ուսուցողական միջոցառումներ կկազմակերպեն, կանցկացնեն տարբեր դասընթացներ, համերգներ, բանավեճեր և մրցույթներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները