Վրաստանում թոշակի տարիքի 6 հազար ուսուցիչ պատրաստ է հրաժարվել աշխատանքից փոխհատուցման դիմաց

20:52   22 Օգոստոս 2019    215

Կենսաթոշակային տարիքի հասած աշխատող մանկավարժների համար ավարտվել է դրամական փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվելու առաջին փուլը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Աբուլաձեն, ներկա փուլում գրանցվել Էէ կենսաթոշակային տարիքի մինչեւ 6 հազար ուսուցիչ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է Աբուլաձեն, ուսուցիչները, որոնք աշխատանքից հեռանալու կամավոր որոշում են ընդունել, արդեն հոկտեմբերի սկզբին միանվագ աշխատավարձ կստանան երկու տարվա համար: Բացի այդ, նրանց համար ցմահ կպահպանվի մանկավարժի բժշկական ապահովագրության փաթեթը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին, դպրոցների վարչակազմերին և կրթական ռեսուրս-կենտրոնների՝ գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները