Բրյուսելը որոշել է խստիվ սահմանափակել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը

21:17   22 Օգոստոս 2019    232

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է մտցնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման խիստ սահմանափակումներ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Օգոստոսի 22-ին այս մասին հայտնել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ կարգավորման նպատակն է սահմանափակել «դեմքերի ճանաչման տեխնոլոգայի ոչ ընտրողական օգտագործումն» ընկերությունների և պետական մարմինների կողմից, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը:

Եվրոպացի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի «իմանալու, թե երբ են օգտագործվում իրենց տվյալները»՝ Եվրամիության կողմից արհեստական ինտելեկտի կարգավորման կանոնների վճռական վերանայման կապարակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները