Forbes-ը նշել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհուն

21:56   26 Օգոստոս 2019    308

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը։

Առաջին հորիզոնականում Սքարլեթ Յոհանսոնն է, որն անցած տարվա հունիսից՝ մեկ տարում, 56 մլն դոլար է վաստակել։

Գումարի հիմնական մասը նա վաստակել է Marvel-ի կոմիքսներում սև այրու դերը կատարելով։

Երկրորդ տեղում կոլումբիացի և ամերիկացի դերասանուհի Սոֆյա Վերգերան է, որը հայտնի է «Ամերիկյան ընտանիք» ֆիլմից՝ 44․1 մլն դոլար վաստակելով։


Երրորդ տեղում Ռիզ Ուիզերսփունն է՝ 35 մլն դոլարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Forbes  


Վերնագիրի այլ պիտակները