Ի՞նչ ցույց կտա Apple-ը սեպտեմբերի 10-ին

21:33   09 Սեպտեմբեր 2019    361

Սեպտեմբերի 10-ին՝ իր ամենամյա շնորհանդեսի ժամանակ, Apple-ը, ինչպես եւ անցած տարի, ցույց կտա երեք նոր iPhone. հիմնական մոդելը, դրա մեծ դիսփլեյով տարբերակը եւ ավելի մատչելի սարքը (2018 թվականին դա iPhone XR-ն էր), տեղեկացել է Bloomberg-ը:

Նոր սմարթֆոնի անունը դեռեւս հայտնի չէ: Apple-ն ավանդաբար չի բացահայտում, թե ինչպիսի ապրանքներ ցույց կտա միջոցառման ժամանակ: Ամենայն հավանականությամբ՝ 2019 թվականին iPhone-ը կունենա մեկական հավելյալ տեսախցիկ: iPhone XR-ի փոխարինողը կունենա երկու տեսախցիկ, կավելանա տեսաօբյեկտիվը:

Հիմնական մոդելները կունենան երեք տեսախցիկներ, կավելանա լայն անկյուն ունեցող լինզան: Bloomberg-ը խոստանում է, որ կմեծանա լուսանկարների կարգավորումը եւ զգալիորեն կլավանա վիդեոյի որակը: iPhone-ը կկարողանա օգտագործել արհեստական ինտելեկտ լուսանկարները մշակելու եւ տեսանյութերը խմբագրելու համար հենց տեսագրության ժամանակ: Բացի այդ, ուշադրություն կդարձվի ոչ բավարար լուսավորության դեպքում նկարահանմանը:

Կթարմացվի դեմքերը ճանաչելու Face ID տեխնոլոգիան. հեռախոսը կկարողանա ճանաչել սեփականատիրոջը, եթե անգամ դրված լինի սեղանին. հենց տեսախցիկին ուղղված հայացքը չի պահանջվի, գրում է Forbes-ը: Բացի այդ, Apple-ը կավելացնի iPhone-ում ուրիշ սարքերի անլար լիցքավորման գործառույթը, օրինակ, Apple Watch ժամացույցի կամ AirPods ականջակալների համար:

iPhone-ն ավելի ամուր կդառնա. Apple-ն օգտագործում է ավելի կայուն ապակի: Բացի այդ, կուժեղացնի ջրից պաշտպանությունը. գաջեթները հնարավոր կլինի ջրի տակ պահել մի քանի ժամ 30 րոպեի փոխարեն, ինչպես iPhone XS-ի դեպքում էր: iPhone XR-ի ժառանգորդը կթողարկվի նոր՝ կանաչ գույնով, բոլոր նորույթները կստանան ավելի արագ A13 պրոցեսորը: Ընկերությունը մտադիր է թարմացնել Apple Watch ժամացույցը. փոփոխությունները կվերաբերեն ծրագրային ապահովությանն ու արտաքին տեսքին, գրում է Bloomberg-ը:

Ընկերությունն, ըստ ամենայնի, կթողարկի ժամացույցը երկու նոր նյութից՝ կերամիկայից եւ տիտանից: Կարող են թողարկվել նոր գոտիներ ժամացույցի համար: Բացի այդ, կթարմանա ծրագրային ապահովությունը watchOS ժամացույցների համար: Ակնկալվող գլխավոր նոր գործառույթներից մեկը քնի հսկողությունն է: Բացի iPhone-ից, Apple-ը պատրաստում է նաեւ թարմացված iPad-ն ու Mac համակարգիչները, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները:

Սակայն պարբերականը ենթադրում է, որ ընկերությունը սեպտեմբերի 10-ին չի ցուցադրի դրանք եւ շեշտը կդնի iPhone-ի վրա: Bloomberg-ի զրուցակիցները նաեւ պնդել են, որ ընկերությունն աշխատում է AirPods ականջակալները եւ HomePod խելացի բարձրախոսները թարմացնելու ուղղությամբ: Սակայն հայտնի չէ՝ կցուցադրի արդյոք Apple-ն այդ ապրանքներից որեւէ մեկը առաջիկայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները