Գերմանիայում սննդի փառատոնի ժամանակ պայթյուն է որոտացել. կա 14 տուժած

11:26   09 Սեպտեմբեր 2019    439

Առնվազն 14 մարդ է տուժել Գերմանիայի Ֆրոյդենբերգ քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել սննդի փառատոնի ժամանակ: Ենթադրաբար, պայթյունը կարող էր լինել տաք թավայում անձրևաջրի հայտնվելու հետևանք։

14 տուժածներից 6-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները