Brexit-ը կնոջը ինքնասպանության է հասցրել

20:38   09 Սեպտեմբեր 2019    480

ԵՄ–ից Բրիտանիայի դուրս գալու իրավիճակը ողբերգությամբ է ավարտվել։

Ինչպես նշվում է, 2019 թվականի գարնանը Փիթեր անունով 74-ամյա բրիտանացին կորցրել է կնոջը՝ 76–ամյա ֆրանսուհի Մարի–Լուիզա Դևիսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով՝ կինը դուրս է եկել տնից և կորել է։ Երեք օր անց նրա դին հայտնաբերվել է։ Ենթադրվում է, որ կինն ինքնասպան է եղել։ Տղամարդը նշել է, որ կինը, որը 50 տարուց ավել բնակվում է Բրիտանիայում, ինքնասպանություն է գործել Brexit-ի պատճառով։

Նա ասել է, որ այս իրադարձության հետ կապված տագնապն է եղել նրա ինքնասպնության պատճառներից հիմնականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները