Իսրայելի ԱԳ նախարարը մեկնաբանել Է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը

16:01   09 Սեպտեմբեր 2019    463

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այն եզրակացությունների լույսով, որ Իրանը խախտել Է միջուկային համաձայնագիրը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կառավարությունները եւ այլ գործընկերներ պետք Է հայտարարեն համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին եւ միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Hayatsk.info -ն հայտնում է, որ այդ մասին Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել Է իր Twitter-ում:

«Պատմությունը ցույց Է տալիս, որ բռնակալներին զիջումները հանգեցնում են բռնության, այլ ոչ թե խաղաղության: Աշխարհը պետք Է միավորվի Իրանի դեմ ի շահ միջուկային անվտանգության՝ այդ պետության կողմից տարածաշրջանային եւ գլոբալ ահաբեկչության օժանդակության պատճառով»,- ընդգծել Է Կացը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Իրան   ՄԱԳԱՏԷ  


Վերնագիրի այլ պիտակները