Մոսկվան եւ Փարիզը կշարունակեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման աշխատանքը

16:54   09 Սեպտեմբեր 2019    481

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չունի, Մոսկվան եւ Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանանն ուղղված աշխատանքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների «2+2» ձեւաչափով անցկացված բանակցությունների արդյունքներին:

«Պայմանավորվեցինք շարունակել փոխգործակցությունը՝ նպատակ ունենալով պահպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը: Երկուստեք համոզված ենք, որ այդ ծրագիրը խելամիտ այլընտրանք չունի,- մենք ողջունում ենք, եւ դա հաստատվել Է նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել Է երեկ,- մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք Ֆրանսիան, նրա նախագահը ձեռնարկում են այնպիսի պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ամբողջ ծավալով պահպանել ԳՀՀԾ-ն՝ Իրանի Իսլամական հանրապետության՝ այդ ծրագրում ամրագրված օրինական տնտեսական շահերի ապահովմամբ»,-ասել Է Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները