Ալիևը շնորհավորել է Գիորգի Կախարիային

09:55   10 Սեպտեմբեր 2019    481

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Գիորգի Կախարիային Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Hayatsk.info-ը հայտնում է, որ շնորհավորական նամակում ասվում է.

«Սիրելի պարոն վարչապետ,

Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ադրբեջանը և Վրաստանը ունեն պատմականորեն ձևավորված բարեկամության և բարիդրացիական հարաբերություններ: Ես հավատում եմ, որ այս լավ ավանդույթների վրա հիմնված մեր միջպետական հարաբերությունները և մեր ռազմավարական գործընկերությունը կշարունակի զարգանաայլ:

Ձեզ եմ հասցնում իմ լավագույն մաղթանքները և հաջողություններ եմ մաղթում ձեր գործունեության մեջ՝ հանուն Վրաստանի ժողովրդի բարիքին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները