Շուրջ 13 հազար մարդ Տոկիոյի օդանավակայանում Է գիշերել թայֆունի հետեւանքների պատճառով

10:15   10 Սեպտեմբեր 2019    186

Առնվազն 13 հազար մարդ հարկադրված Է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել Է NHK հաեռուստաալիքը:

Օդանավակայանի ղեկավարությունը կարգադրել Է ուղեւորներին անվճար տրամադրել շշալցված ջուր, սնունդ, ինչպես նաեւ քնապարկեր եւ Էլեկտրոնային սարքերի լիցքավորման թերմինալներ:

Տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանի պատճառով, որ օդանավակայանի եւ Տոկիոյի միջեւ երթուղում չեղարկվել Է գնացքների երթեւեկությունը: Բացի այդ, արագընթաց մայրուղիների փակման պատճառով երկար ժամանակ չեն երթեւեկել ավտոբուսներն ու տաքսիները: Դրա հետեւանքով ուղեւորները պարզապես չեն կարողացել մեկնել օդանավակայանից: Երեքշաբթի առավոտյան գնացքների երթեւեկությունը վերականգվել Է: Սպասվում Է, որ օրվա ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի: «Ֆակսայը» դարձել Է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված թվով 15-րդ թայֆունը:

Ճապոնիայի արեւելքում, այդ թվում՝ մայրաքաղաքի տարածաշրջանում դրա մոլեգնելու հետեւանքով զոհվել Է երեք, տուժել եւս 60 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները