Հալեպի իշխանությունները վերականգնում են Սուք Էլ Խալ խոշոր շուկան քաղաքի կենտրոնում

11:04   10 Սեպտեմբեր 2019    121

Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել Է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում:

Այն օբյեկտների ցուցակում, որոնք պետք Է շահագործման հանձնվեն մոտ ժամանակներս, նշված Է Սուք Էլ Խալ մեծ շուկան քաղաքի կենտրոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պատերազմի ժամանակ Սուք Էլ Խալը շատ Է տուժել, զինյալներն այստեղ հենակետ ունեին… Մենք ամենակարճ ժամկետում պետք Է զրոյից վերականգենք բոլոր հաղորդակցուղիները, այնուհետեւ կվերականգնեք հենց առեւտրական տաղավարները»,- լրագրողներին հայտնել Է վերականգնողական աշխատանքներ կատարող ընկերության գլխավոր ինժեներ Ահմեդ ալ Լյուսին:

Նրա խոսքով՝ ի լրումն Սուք Էլ Խալում բանջարեղենի շուկայի վերականգնված համալիրի, կհայտնվի նոր առեւտրական կենտրոնի շենքը:

«Ես ուրախ եմ, որ աշխատում եմ հենց այտեղ, թեեւ այս շոգին ցանկացած աշխատանք շինարարությունում ուժասպառ Է անում: Բայց մենք գիտենք, որ այս շուկան շատ կարեւոր Է բոլորի համար՝ թե՛ քաղաքացիների եւ թե՛ նրանց համար, ովքեր ապրում են արվարձաններում: Շատ լավ կլինի, երբ Սուք Էլ Խալը վերսկսի աշխատանքը»,- պատմել Է բանվորներից մեկը՝ Սամիր Աբու Խարաջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները