Թաիլանդում սեզոնային հեղեղումներն առնվազն 28 մարդու կյանք են խլել

11:09   10 Սեպտեմբեր 2019    129

Թաիլանդում մուսոնային տեղատարափների առաջացրած սեզոնային հեղեղումները շարունակվում են երկրի 77 նահանգներից 32-ում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել Է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը՝ հղում անելով Թաիլանդի օդերեւութաբանական դեպարտամենտին:

Օգոստոսի 29-ից երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում դրանք 28 մարդու կյանք են խլել, նոր հեղեղեումների վտանգը պահպանվում Է, ասված Է հաղորդագրության մեջ:

Դեպարտամենտի հայտարարության համաձայն, որը հրապարակվել Է երեքշաբթի, երկրի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջաններում նոր հեղեղումներ են սպասվում շարունակվող տեղատարափների կապակցությամբ: Մարդկային զոհերից բացի, հեղեղումների հետեւանքով տուժել Է 370 հազար 749 տնատիրություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները