Ջեք Ման պաշտոնապես լքել է Alibaba-ն

22:24   10 Սեպտեմբեր 2019    294

Չինական Alibaba համացանցային առևտրի հսկայի հիմնադիր Ջեք Ման պաշտոնապես լքել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, հայտնում է Bloomberg-ը:

Նրան այդ պաշտոնում կփոխարինի գլխավոր տնօրեն Դենիել Չժանը: Այնուամենայնիվ, ինչպես կարծում են գործակալության կողմից հարցված փորձագետները, Ջեք Ման կշարունակի մեծ դեր խաղալ որոշումների կայացման գործում:

«Քիչ հավանական է, որ Չժանը կարևոր որոշումներ կընդունի առանց Մայի աջակցության»,- ասել է Kaiyan Capital խորհրդատվական ընկերության տնօրեն Բրոք Սիլվերսը:

Ջեք Մայի պաշտոնական հրաժարականը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա հայտնել էր ընկերությունը լքելու պլանների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Alibaba  


Վերնագիրի այլ պիտակները