ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել «Ուկրաինայի արդարադատության վրա ազդելու» Թրամփի փորձերի գործով

13:36   10 Սեպտեմբեր 2019    455

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել են հետաքննություն սկսելու մասին՝ կապված այն հրապարակումների հետ, որ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին փորձել են ազդել Ուկրաինայի կառավարության վրա։

Հետաքննությունը, ըստ հաղորդման, երկուշաբթի սկսել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետախուզության գծով ՝ Ադամ Շիֆը և վերահսկողության և բարեփոխումների հարցերով՝ Իլիա Քամինգսը Սպիտակ տուն և Պետդեպարտամենտ ուղարկված համատեղ նամակներում պահանջել են իրենց տրամադրել գրառումներ, որոնք վերաբերում են Թրամփի և Ջուլիանիի՝ Ուկրաինայի արդարադատության համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու փորձերին:

Խորհրդարանականների կարծիքով ՝ ենթադրյալ մանիպուլյացիայի նպատակը քաղաքական ընդդիմախոսին՝ Ջո Բայդենին վարկաբեկելն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները