Մինչև 2025 թվականն աշխարհում առաջին շքեղ տիեզերական հյուրանոցը կբացվի

13:55   10 Սեպտեմբեր 2019    301

Gateway հիմնադրամն աշխարհում առաջին շքեղ տիեզերական հյուրանոցը խոստանում է բացել մինչև 2025 թվականը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տիեզերական հյուրանոցը կանվանվի հրթիռների գերմանացի ճարտարագետ, հրթիռային զենքերի և տիեզերագնացության հիմնադիր Վերներ ֆոն Բրաունի պատվին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բացառիկ տիեզերական հյուրանոցը, ըստ հաղորդման, կունենա հսկա անիվի տեսք՝ ավելի քան 189 մետր տրամագծով, որը դանդաղ կպտտվի՝ այդպիսով ստեղծելով գրավիտացիոն ուժ։

Նախագծի հեղինակներից Թիմ Ալատորրեի մտահաղացմամբ՝ այն կներառի 24 առանձին մոդուլներ, որոնցից յուրաքանչյուրը կգործի որպես մասնավոր բնակարաններ, հյուրանոցային համարներ և կայանի աշխատանքային թիմի համար նախատեսված առանձին տարածքներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները