Իվանկան և Թրամփ կրտսերը «սառը պատերազմ» են մղում հոր ուշադրությանն արժանանալու համար

13:27   10 Սեպտեմբեր 2019    347

The Atlantic պարբերականը երկար զեկույց է հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ զավաները՝ Իվանկա Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը «սառը պատերազմ» են մղում՝ իրեցն հոր ուշադրությանը և բարեհաճությանն արժանանալու համար և միմյանց դեմ զանգվածային լրատվամիջոցներում հեղինակազրկող պատմություններ են տարածում։

The Atlantic-ի զեկույցը, որում ներկայացվում են Թրամփի քարոզարշավի օգնականների և նախկին աշխատակիցների, Սպիտակ տան պաշտոնյաների և ընտանիքի մտերիմների հետ հարցազրույցները, ներկայացնում է Սպիտակ տան առաջնորդի ընտանիքի «ընտանեկան դինամիկան», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ քրոջ և եղբոր միջև մրցակցությունը ավելի է սաստկացել Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։

Թե Իվանկան և թե Դոնալդ Թրամփ կրտսերը իրենց խորհրդականների թիմը ունեն, «որոնք միմյանց հասցեին մամուլում հեղինակազրկող լուրեր ու պատմություններ են տարածում»-, ասված է զեկույցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները