Լրագրողների պաշտպանության կոմիտեն նշել Է առավել խիստ գրաքննությամբ տասը երկրները

12:47   10 Սեպտեմբեր 2019    210

Էրիթրեան, ԿԺԴՀ-ն եւ Թուրքմենստանն առաջին երեք տեղերն են զբաղեցնում մամուլի ամենախիստ գրաքննությամբ երկրների ցուցակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել են Լրագրողների պաշտպանության կոմիտեում:

Այդ ցուցակի չորրորդ տեղն զբաղեցնում Է Սաուդյան Արաբիան, որին հաջորդում են Չինաստանը, Վիետնամը, Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը եւ Կուբան:

Կազմակերպության զեկույցում նշվում Է, որ այդ երկրներում մասամբ կամ ամբողջովին արգելված Է անկախ ժուռնալիստիկան, իսկ զանգվածային լրատվամիջոցները քարոզչության տարածման միջոց են ծառայում:

Փաստաթուղթը բովանդակում Է ԶԼՄ-ների ազատության ոտնահարման մեթոդների մանրամասն նկարագրությունը, որոնք օգտագործվում են թվարկված տասը պետություններից յուրաքանչյուրում:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն Է, որն ամբողջ աշխարհում զբաղվում Է ԶԼՄ-ների աշխատողների շահերի պաշտպանությամբ:

Մասնավորապես, կազմակերպությունն զբաղվում Է լրագրողների սպանության դեպքերի եւ նրանց նկատմամբ կատարվող հակաիրավական գործողությունների բացահայտմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լրագրողներ  


Վերնագիրի այլ պիտակները