Սա սադրիչ քայլ էր. Բրայզա

14:05   10 Սեպտեմբեր 2019    340

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզան երեկ Վրաստանի մայրաքաղաքում մասնակցելով «Թբիլիսիի միջազգային գիտաժողովին», իր մեկնաբանությունն է արել Գիորգի Գախարիայի վարչապետ ընտրվելու վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

«Նրան երբեք չեմ հանդիպել, սակայն լսել եմ, որ նա արդյունավետ մենեջեր է և լավ կդրսևորի իրեն կառավարության ամենօրյա ղեկավարման մեջ: Սակայն ցանկացած ոք, ով հունիսից հետո հետևում է Վրաստանի քաղաքականությանը, վերլուծում է, թե որքանով է սադրիչ այս քայլը»,- հայտարարել է Բրայզան՝ պարզաբանելով, որ Գախարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելը սադրիչ քայլ էր այն մարդկանց հանդեպ, ովքեր բողոքում են խորհրդարանի դիմաց:

Բրայզան հավելել է նաև, որ «հնարավոր է խորհրդարանի դիմաց բողոքողները շատ չեն, սակայն նրանք արտահայտում են իրենց խոսքի ազատությունը: Նրանց բոլորի համար անհասկանալի է, որ հենց այս մարդը, նախկին ՆԳ նախարարը այժմ վարչապետ է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրայզա  


Վերնագիրի այլ պիտակները