«Սաուդյան Արաբիայի թագավորության պահվածքը, որը հենվում է հրաժարման վրա, չի փոխվել անգամ ճգնաժամն սկսվելուց երեք տարի հետո, որը խզեց սոցիալական կապերը Ծոցում։ Էր Ռիադը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և մշտապես խտրական քաղաքականություն է վարում Կատարի հանդեպ»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Նախարարությունում Սաուդյան Արաբիային կոչ են արել համագործակցել Քուվեյթի հետ, որը վերցրել է տարածաշրջանի երկրների միջև միջնորդի դերը հակամարտությունում, որպեսզի դադարեցնի դիմակայությունը և հանի հարեւանների կողմից Քաթարի շրջափակումը։
Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը 2017 թվականի հունիսին մեղադրեցին Քաթարին ահաբեկչությանն աջակցելու համար և խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները՝ դադարեցնելով ամեն տեսակ կապերը եւ տրանսպորտային շրջափակում իրականացնելով նրա հանդեպ։ Դրան ի պատասխան՝ Դոհան հայտարարեց, որ մեղադրանքներն իր հասցեին պայմանավորված են նրա տնտեսական հաջողություններով։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սաուդյան-Արաբիա