Դեռահասը լճում պատահաբար հայտնաբերել է 27 տարի առաջ անհետացած կնոջը

14:39   10 Սեպտեմբեր 2019    305

Կանադայի Ռեվելսթոք քաղաքից 13-ամյա Մաքս Վերենկան լճի ափին հանգստի ժամանակ ջրի տակ խորտակված մեքենա է նկատել:

Դեռահասը դիմել է ոստիկանություն, քանի որ նրա մայրը՝ Նենսին, ենթադրել է, որ ավտոմեքենան կապված է 2009 թ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռեվելսթոքի ոստիկանները դեպքի վայր են ժամանել օգոստոսի 21-ին: Սակայն պայծառ արևի պատճառով նրանք չեն կարողացել ջրի տակ գտնվող մեքենան: Այդ ժամանակ Մաքսը սուզվել է լճի հատակը և GoPro-ով լուսանկարել մեքենան:

Երեք օր անց ոստիկանությունը և տարհանման ծառայությունը ափ են հանել սև Honda Accord մոդելի ավտոմեքենան: Սրահում հայտնաբերվել է 70-ամյա Ջանեթ Ֆարիսի դին, որն անհետ կորել էր 1992-ի աշնանը: Ֆարիսի որդու խոսքերով, ընտանիքը ենթադրել է, որ կինը կարող էր ճանապարհից դուրս գալ ՃՏՊ-ի հետևանքով կամ քնել:

Նենսին գովասանքով է արտահայտվել որդու մասին, որն օգնել է ոստիկանությանը լուծել երկար տարիների առեղծվածը: «Նա ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն բավականին հասուն է»,- շեշտել է տղայի մայրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները