Աշխատակցուհին ոստիկանությանն է հանձնել գտնված պայուսակը, որում 53 հազար դոլար է եղել

15:40   10 Սեպտեմբեր 2019    584

Դուբայում սրճարանի աշխատակցուհին ոստիկանությանն է հանձնել Dubai Mal առեւտրի կենտրոնում գտնված պայուսակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պայուսակում 53 հազար դոլար, ինչպես նաեւ այլ թանկարժեք իրեր են եղել՝ 136 եւ 1,7 հազար դոլարի չափով 2 չեկեր, անձնական փաստաթղթեր:

Սրճարանի ֆիլիպինցի աշխատակցուհին նկատել է, որ այցելուներից մեկը պայուսակը թողել է սրճարանում, եւ դիմել է իրավապահ մարմիններին: Ոստիկանությունում նրան հայտնել են, որ, ենթադրաբար, պայուսակը պատկանում է ռուսաստանցի բրոքերին: Վերջինս պայուսակի անհետացումը նկատել է միայն ոստիկանության զանգից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները