ԱՄՆ-ը պատրաստ է վիզա տալ փոթորկից տուժած Բահամյան կղզիների բնակիչներին

16:35   10 Սեպտեմբեր 2019    489

ԱՄՆ-ը պատրաստ է արտահերթ կարգով վիզաներ տալ «Դորիան» փոթորկից տուժած Բահամյան կղզիների քաղաքացիներին, որոնք ցանկանում են գալ ԱՄՆ, իր հայտարարությունում տեղեկացրել է ամերիկյան ներքին անվտանգության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«ԱՄՆ դեսպանությունը Նասաուում բաց է վիզաների համար, իսկ ԱՄՆ մաքսային-սահմանապահ ծառայության կետերը պատրաստվում են իրավիճակի, երբ Բահամների բնակիչները կխնդրեն ժամանակավորապես տեղափոխվել Միացյալ Նահանգներ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը չի վերացնում վիզային ռեժիմը եւ բոլոր եկողներից պահանջելու է գործող անձնագիր եւ ամերիկյան վիզա, ասվում է հաղորդագրությունում։

«Սահմանապահ կետերի ղեկավարները կարող են իրենց հայեցողությամբ լուծել բոլոր հանգամանքները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ գոյություն ունեցող բոլոր օրենքների եւ նորմերի հիման վրա»,- ճշտել են նախարարությունում։

Ներքին անվտանգության նախարարությունը նաեւ խորհուրդ է տվել երկու երկրների իշխանությունների հետ համակարգել դեպի ամերիկյան տարածք ցանկացած տարհանում Բահամյան կղզիներից։ Նախարարությունում հավաստիացրել են, որ ամերիկյան Կարմիր խաչը եւ Փրկության բանակ բարեգործական կազմակերպությունը շարունակում են օգնել բահամցիներին, որոնք ցանկանում են տեղափոխվել ԱՄՆ։

«Դորիան» փոթորիկը Բահամյան կղզիներին հարվածեց սեպտեմբերի 1-ին եւ կործանարար վնաս հասցրեց հյուսիսային Աբակո կղզու ենթակառուցվածքին։ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան (IFRC) տեղեկացրել է, որ Բահամներում քանդվել կամ վնասվել է 13 հազար տուն։ Փոթորկի զոհ է դարձել 43 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները