ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները հարկավոր Է վերականգնել, բայց առանց նախապայմանների. Մեդվեդեւ

16:57   10 Սեպտեմբեր 2019    445

Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները «զրոյի վրա են», դրանք անհրաժեշտ Է վերականգնել, բայց առանց որեւԷ պայմանի:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ամփոփելով Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններն այժմ «զրոյի վրա են»: Մենք, իհարկե, կարող ենք ապրել նաեւ առանց նրանց, մենք հարաբերությունները զարգացնում ենք երկկողմ կարգով, այդ թվում եւ՝ Սլովենիայից մեր բարեկամների, ինչպես նաեւ մեծ թվով եվրոպական այլ երկրների հետ, բայց դա նորմալ չԷ»,-ասել Է նա:

«Տեսնենք՝ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարությունը պատրաստ կլինի արդյոք ինչ-որ միջոցներ ձեռնարկել դրանք նորմալացնելու համար, միայն թե դրանք հարկավոր չԷ որեւԷ բանով պայմանավորել»,-ընդգծել Է Ռուսաստանի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները