Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ստիպված էր ավելացնել ռազմական ծախսերը ՌԴ-ի և Չինաստանի պատճառով

17:22   10 Սեպտեմբեր 2019    319

ԱՄՆ վարչակազմը ստիպված էր վերակառուցել զինված ուժերը և ավելացնել ռազմական ծախսերը՝ այդ թվում և Ռուսաստանի ու Չինաստանի պատճառով։

Երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք հասել ենք ԱՄՆ Զինված ուժերի ռեկորդային ֆինանսավորման՝ 700 մլրդ դոլար անցած տարի, 716 մլրդ՝ այս տարի, 738 մլրդ՝ հաջորդ տարի։ Մենք ընտրություն չունեինք, մենք պետք է վերակառուցեինք մեր զորքերն այն ամենի պատճառով, ինչ տեղի է ունենում այսօր Չինաստանի, Ռուսաստանի, արմատական իսլամի, ամեն ինչի հետ։

Մենք պետք է ինչ-որ բան անեինք»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջև Հյուսիսային Կարոլինայում։ Միջոցառումը հեռարձակում էր C-Span հեռուստաալիքը։

Թրամփի խոսքով՝ երկրի ԶՈւ-ն «լիովին հյուծված» էր։

«Հիմա մենք հիանալի (հինգերորդ սերնդի) F-35 (կործանիչ-ռմբակոծիչներ) ունենք, F-18 (կործանիչներ), նոր նավեր, նոր հրթիռներ, մեր ամեն ինչը նոր է»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՌԴ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները