Մայքլ Բլումբերգը 160 մլն դոլար կհատկացնի Էլեկտրոնային սիգարետներ ծխելու դեմ պայքարին. WP

17:35   10 Սեպտեմբեր 2019    229

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը երեք տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել Է The Washington Post թերթը՝ հղում անելով Bloomberg Philanthropies բարեգործական հիմնադրամին:

«Ծխախոտի ընկերությունները, որոնք Էլեկտրոնային սիգարետներ են վաճառում, մեծ շահույթ են ստանում ամերիկյան երիտասարդության հաշվին: Նրանք կիրառում են նույն այն գովազդային ռազմավարությունները, որոնք ժամանակին անչափահասներին կախվածության մեջ դրեցին սովորական սիգարետներից, ինչի արդյունքում ավելի ու ավելի մեծ թվով դեռահասներ այսօր առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,-հրատարակությունը մեջբերում Է Բլումբերգի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ «երեխաների առողջության պաշտպանության նպատակով դաշնային կառավարության ջանքերը ձախողվել են»: Այդ կապակցությամբ, ինչպես նշել Է ձեռնարկատերը, նա տարբեր նահանգներում իր կողմնակիցների հետ միասին ձգտելու Է հասնել այնպիսի օրինագծերի ընդունման, որոնք ուղղված կլինեն վեյփեր ծխելու դեմ պայքարին:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում սրվել Է բանավեճը, թե վեյփերն արդյոք բացասաբար են ազդում առողջության վրա: Օգոստոսին Իլինոյսի նահանգի հանրային առողջապահության դեպարտամենտը գրանցել Է, ենթադրաբար, երկրում առաջին մահը Էլեկտրոնային սիգարետներ ծխելու հետեւանքով, որը հանգեցրել Է ծանր շնչառական հիվանդության: Այժմ փորձագետները խոսում են այդ նույն պատճառներով արդեն հինգ մահացածների մասին: Իսկ ընդամենը երկրի իշխանությունների կողմից նմանօրինակ հիվանդությունների մոտավորապես 450 դեպք Է հայտնաբերվել 33 նահանգում, ինչպես նաեւ ամերիկյան Վիրջինյան կղզիներում:

Հունվարին Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության ղեկավար Սքոթ Գոթլիբը Էլեկտրոնային սիգարետներ եւ վեյփեր արտադրողներին սպառնացել Է նրանց արտադրանքի վաճառքի ամբողջական արգելքով, եթե 2019 թվականին ավելանա ծխող դեռահասների թիվը:

Նա ներկայացրել Է գերատեսչության կողմից հավաքված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ԱՄՆ-ում ծխող դեռահասների թվաքանակը վերջին տարիների ընթացքում կրկնապատկվել Է Էլեկտրոնային սիգարետների հասանելիության պատճառով:

Վեյփեր եւ Էլեկտրոնային սիգարետներ ծխող ավագ դպրոցականների թիվը 2018 թվականին աճել Է 78 տոկոսով, 5-8-րդ դասարանների աշակերտների շրջանում՝ 48 տոկոսով: Արդյունքում 2017-ից մինչեւ 2018 թվականն ավելի քան 1,5 մլն պատանիներ ու աղջիկներ կախվածություն են ձեռք բերել վնասակար սովորությունից:

Բլումբերգը, որը Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 2002-ից մինչեւ 2013 թվականը, ակտիվ քաղաքական պայքար Էր մղում ծխելու դեմ պայքարում: Հենց նրա օրոք Է խոշորագույն մեգապոլիսում ծխելու արգելք սահմանվել հասարակական վայրերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բլումբերգ  


Վերնագիրի այլ պիտակները