Բլերը կոչ է արել նոր հանրաքվե անցկացնել Brexit-ի շուրջ ճգնաժամից դուրս գալու համար

20:45   10 Սեպտեմբեր 2019    167

Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնական հանրաքվեն, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամը:

Այս կարծիքը հայտնել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սկզբունքորեն ճիշտ չէ խորհրդարանական ընտրությունները կապել Brexit-ի մասնավոր հարցի հետ: Եթե Բրիտանիան ընտրություններ անցկացնի Brexit-ի շրջանում, ապա կխառնվեն թեմաներն ու հարցերը, որոնք հարկավոր է տարանջատել»,-ասել է Բլերը:

Նրա խոսքով՝ Brexit-ի շուրջ վեճը լուծելու համար «անհրաժեշտ է հանրաքվե… ընտրություններն անցկացվում են ավելի ընդգրկուն հարցերի լուծման համար»:

Նախօրյակին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկել են երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ: Վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես են եկել ներկա պատգամավորներից 293-ը, դեմ՝ 46-ը: Սակայն 650-տեղանոց խորհրդարանի շատ պատգամավորներ որոշել են չքվեարկել ո՛չ կողմ, ո՛չ դեմ:

Որպեսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը հավանության արժանանար, այն պետք է պաշտպանեին Համայնքների պալատի անդամների առնվազն երկու երրորդը՝ առնվազն 298 պատգամավոր, սակայն այդ արդյունքին հասնել չի հաջողվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները