Ականջի ցավով բժշկի դիմած կնոջ մոտ տասնյակ «սնկեր» են հայտնաբերվել

20:54   10 Սեպտեմբեր 2019    156

Վիետնամի Դիեն Բիեն շրջանի բնակչուհիներից մեկը, որի անունը չի նշվում, բժշկի է դիմել՝ գանգատվելով ականջների քորից և ցավից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ բժիշկը, որի անունը ևս չի նշվում, հատուկ սարքի միջոցով ուսումնասիրել է կնոջ ականջանցքը, ինչի արդյունքում տասնյակ սև սպորներ (բուսական օրգանիզմների սաղմ) է հայտնաբերել: Հաղորդվում է, որ սնկի սպորներն անմիջապես հեռացվել են, սակայն հիվանդի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Բժշկի կարծիքով՝ կնոջ մոտ սնկային բորբոքումը հարուցվել է «վատ» բակտերիաների վարակի պատճառով: Վատ բակտերիաները նվազեցնում են լավ բակտերիաների քանակը, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել սնկի դեմ, որոնց հետ մարդն ամեն օր շփվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները