ԱՄՆ-ում ընթանում է է Apple-ի ամենամյա շնորհանդեսը

21:16   10 Սեպտեմբեր 2019    173

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնում երևանյան ժամանակով 21:00-ին մեկնարկում է Apple ընկերության ամենամյա շնորհանդեսը, որն, ավանդույթի համաձայն, անցկացվում է սեպտեմբերին:

Միջոցառման ժամանակ ամերիկյան տեխնոլոգիական հսկան կներկայացնի iPhone 11 շարքի իր նորագույն սմարթֆոնները, նոր սերնդի սմարթ-ժամացույցը և այլ նորույթներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանց թվում կարող են լինել MacBook նոթբուքը, iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, Apple TV+ հեռարձակման համակարգի և այլ ծառայությունների ոլորտում իրականացվող նորարությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը կներկայացնի սմարթֆոնի մի քանի տարբերակներ՝ iPhone 11, iPhone 11 Pro, iPhone XR 2:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները