Հայտնի է գալիք տարվա գլխավոր գույնը

21:56   10 Սեպտեմբեր 2019    200

Ըստ ներկերի և ծածկույթների պրեմիում ապրանքանիշ Dulux-ի՝ Tranquil Dawn- ը կլինի հաջորդ տարվա հիմնական գույնը:

Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական YouTube ալիքում հայտնված տեսանյութում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ տեսանյութի՝ 2020 թվականի հիմնական գույնը կլինի Խաղաղ լուսաբաց-ի երանգը: Դա պաստելային կանաչ կամ ձիթապտղի գույնն է: Ընկերության տեսանյութում ասվում է, որ այն «ներշնչված է առավոտյան երկնքից»:

Dulux- ը նշում է, որ սա հմընդհանուր երանգ է, որը կարող է օգտագործվել ինչպես ինտերիերի ձևավորման մեջ, այնպես էլ «ստեղծագործականության և իմաստի որոնման» համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները