ԵՄ-ն կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում

09:07   11 Սեպտեմբեր 2019    216

Եվրամիությունը կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում՝ զինված ուժերի ֆինանսավորմանն ու զարգացմանն օժանդակելու համար:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը:

«Եվրամիությունը երբեք ռազմական միություն չի լինի: Բայց Եվրամիության անդամ պետությունները բազմիցս ասել են, որ ընդհանուր գնումները նրանց զինված ուժերի համար առաջնահերթ նշանակություն ունեն »,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն միշտ կմնա Եվրամիության հավաքական անվտանգության համակարգը:

Ինչպես հայտնում է գործակալությունը՝ նոր ստեղծվող ստորաբաժանման համար պատասխանատու կլինի ֆրանսուհի Սիլվի Գուլարը, որը ֆոն դեր Լյայենի ծրագրի համաձայն, պետք է դառնա անվտանգության, տիեզերքի և ներքին շուկայի հարցերով եվրակոմիսար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները