Իսրայելի օդուժը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 15 ռազմական թիրախներին

09:18   11 Սեպտեմբեր 2019    194

Իսրայելցի գրոհայինները չորեքշաբթի ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում տեղակայված ՀԱՄԱՍ-ի 15 ռազմական թիրախներին՝ ի պատասխան երեքշաբթի երեկոյան իսրայելական Աշդոդ և Աշկելոն քաղաքների ուղղությամբ իրականացված հրթիռակոծման:

Այդ մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից, հաղորդում է ТАСС-ը:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի զինյալները օդային հարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական մասերում գտնվող 15 ահաբեկչական թիրախների, ներառյալ՝ մի շարք ռազմական թիրախների և ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների, ինչպես նաև զենքի արտադրամասերի և ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող ստորգետնյա թունելի ուղղությամբ: Հարձակումն իրականացվել է նախօրեին Իսրայելի տարածքում Գազայի հատվածի կողմից հրթիռային հարվածներին ի պատասխան», - ասված է ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակելու է կոշտ գործողությունները՝ կանխելու քաղաքացիական անձանց վնաս հասցնելու փորձերը: ՀԱՄԱՍ շարժումը պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում տեղի ունեցող ցանկացած իրադարձության համար»,- հավելել են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին 5 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Աշդոդ և Աշկելոն քաղաքների ուղղությամբ, որոնցից առնվազն մեկը որսացել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը: Օդային տագնապի ազդանշաններն ընդհատել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախընտրական քարոզարշավը, որն անցկացվում էր Աշդոդ քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   ՀԱՄԱՍ  


Վերնագիրի այլ պիտակները