ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին մոտ 10 թեկնածու է հավակնում

09:31   11 Սեպտեմբեր 2019    210

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Չարլի Կապերմենը, հայտնել Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է Корреспондент-ը:

Աղբյուրը նշում է, որ Կապերմենը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին օգնական Ջոն Բոլթոնի տեղակալի պաշտոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը մտադիր է ազգային անվտանգության հարցերով նոր օգնականին նշանակել հաջորդ շաբաթ: Այդ պաշտոնին մոտ 10 թեկնածու է հավակնում: Ամենահավանականն Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկն է: Նրա մրցակիցը պաշտոնաթող գեներալ Ռիկի Ուոդելն է: Եռյակում է նաև Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազատել է աշխատանքից Ջոն Բոլթոնին, քանի որ համաձայն չէ մի շարք հարցերի շուրջ նրա դիրքորոշումների հետ: Միաժամանակ, Բոլթոնը մեղադրել է Թրամփին իր հրաժարականի պատճառների վերաբերյալ սուտ տեղեկություն տարածելու մեջ՝ նշելով, որ ինքն է որոշել հրաժարական տալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները