Թրամփի վարկանիշն իջել է՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմի ֆոնին

09:47   11 Սեպտեմբեր 2019    181

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն իջել է, քանի որ ամերիկացիները վախենում են գների բարձրացումից, որի պատճառը կարող է Չինաստանի հետ պատերազմը դառնալ։

Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ Անցկացված հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահի վարկանիշը 44%-ից 38%–ի է հասել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հիմա ամերիկացիների ընդամենը 27%-ն է լիովին սատարում Թրամփին, այն դեպքում, երբ բացարձակ հավանություն չեն տալիս նրան քաղաքացիների 48%-ը։

Քաղաքացիների մեծամասնությունն անհանգստացած է գնաբարձրացման, ինչպես նաև աստիճանաբար հետաճի հեռանկարից, որոնց կարող է հանգեցնել Չինաստանի հետ պատերազմը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները