Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել

10:37   11 Սեպտեմբեր 2019    292

Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է տվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդունել է իր կաբինետի անդամների հրաժարականների դիմումները: Պատճառը, ըստ հաղորդման, կառավարության կազմի ծրագրված փոփոխությունն է եղել հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, ինչպես նաև հոկտեմբերին սպառողական հարկի մինչև 10 տոկոս բարձրացումը:

Եթե անցած տարվա հոկտեմբերին կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումների ընթացքում շատ նախարարներ պահպանել էին իրենց պաշտոնները, ապա այժմ նախկին պաշտոններում կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինասների նախարար Տարո Ասոն:

ԱԳ նախարար Տարո Կոնոն, ըստ հաղորդման, կարող է դառանալ էկոնոմիկայի նախարար, իսկ ԱԳՆ-ն կգլխավորի տնտեսության վերականգնման գործերի ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին: Եվս երկու մարդ, որոնք նախարարական պաշտոններ են զբաղեցրել նախկին կաբինետներում, կրկին կվերադառնան կառավարություն:

Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները