Թրամփը կարգադրել Է խոնարհել դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի

10:44   11 Սեպտեմբեր 2019    270

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել Է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի:

Համապատասխան որոշումը լույս սեպտեմբերի 11-ի գիշերը հրապարակված Է Սպիտակ տան պաշտոնական կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես՝ Դոնալդ Թրամփս, Միացյալ Նահանգների նախագահը, 2019 թվականի սեպտեմբերի 11-ը հռչակում եմ Հայրենասերի օր,- ասված Է տեքստում:- Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի բոլոր դեպարտամենտներին, գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին՝ Հայրենասիրության օրը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը ի նշան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին զոհվածների հիշատակի»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ զինյալներն ԱՄՆ-ում առեւանգեցին մարդատար ինքնաթիռները եւ դրանցով մխրճվեցին Նյու Յորքում Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկու աշտարակների եւ Պենտագոնի շենքի (Վիրջինիայի նահանգի Առլինգտոնի օկրուգ) շենքի մեջ: Աշխարհում այդ խոշորագույն ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց մոտավորապես երեք հազար մարդ, վիրավորվեց ավելի քան վեց հազար հոգի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները