Իլինոյսում բեռնատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից. Associated Press

10:54   11 Սեպտեմբեր 2019    299

ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում դյուրավառ նյութեր փոխադրող բեռնատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից ու բռնկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ սաստիկ հրդեհի եւ այն երկյուղների պատճառով, որ այրվող շարժակազմից ծուխը կարող Է վտանգավոր լինել բնակիչների համար, տեղական իշխանությունները տարհանել են երեք դպրոց:

Մինչդեռ Union Pacific փոխադրող ընկերությունը հավաստիացնում Է, որ ծուխը վտանգավոր չի եղել: Նրա ներկայացուցիչների տվյալներով՝ այրված վագոն-ցիստեռնում բռնկման պահին եղել Է նյութ, որն օգտագործվում Է որպես լուծիչ: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները