Փոթորիկը Մեքսիկայում մոտ 400 դպրոցի շենք է վնասել

11:00   11 Սեպտեմբեր 2019    287

«Ֆերնանդ» արևադարձային փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքում վնաս է հասցրել մոտ 400 դպրոցների շենքերի:

Նուեվո-Լեոն նահանգում առնվազն 3 ուսումնական հաստատությունների շենքեր լիովին ավերվել են: Նման տվյալներ է հայտնում Televisa հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղի իշխանությունները տարերային աղետի հասցրած վնասը գնահատում են 380 մլն դոլար: Փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքին հարվածել էր սեպտեմբերի 4-ին: Ներկայում հայտնի է բնության տարերքի հետևանքով 2 զոհվածի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները