Մեկնարկել է ԵԽԽՎ-ի նախագահի այցն Ադրբեջան

11:36   11 Սեպտեմբեր 2019    431

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, երկօրյա այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ:

Մասնավորապես, նախատեսված է Լիլիան Մորի Պասքիեյի հանդիպումը Միլլի Մեջլիսի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

Բացի այդ, սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ նախագահը կմասնակցի «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» թեմայով խորհրդաժողովին, որը նվիրված է Եվրոպայի Խորհրդի 70-ամյա հոբելյանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵԽԽՎ  


Վերնագիրի այլ պիտակները