Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից

11:54   11 Սեպտեմբեր 2019    191

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում Էլ Է, որ դա տեղի չունենա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին քահանայապետը լրագրողներին ասել Է ինքնաթիռում Աֆրիկայից վերադարձի ճանապարհին, որտեղ նա եղել Է Մոզամբիկում, Մադագասկարում եւ Մավրիկիոսում:

«Եկեղեցու պատմության մեջ եղել են բազմաթիվ պառակտումներ, եթե մենք դիմենք ակունքներին, ապա այնտեղ եղել Է պառակտում պառակտման հետեւից, ամբողջ ժամանակ ինչ-որ մեկն անջատվել Է իր վարդապետությամբ ու գաղափարախոսությամբ: Որպեսզի դա տեղի չունենա, ես պատասխանում եմ քննադաությանը, որպեսզի օգնեմ: Բայց դա Վատիկանի Երկրորդ ժողովի հետեւանքներից մեկն Է, ոչ թե այս կամ այն պապի գործողությունների հետեւանքը»,- ասել Է Ֆրանցիսկոսը:

Քահանայապետի այդ պատասխանը վերաբերել Է ԱՄՆ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ հարցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները