Մենք չենք ճանաչում Ղարաբաղի ինքնահռչակ ռեժիմի «ընտրությունները». Թուրքիայի ԱԳՆ

12:11   11 Սեպտեմբեր 2019    668

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից տարածքների օկուպացիան ամենամեծ խոչընդոտն է հանդիսանում Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության և զարգացման համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ասված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերի հիման վրա:

«Թուրքիան չի ճանաչում Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում անցկացված «ՏԻՄ ընտրությունները»: Մենք չենք ընդունում առկա ստատուս քվոն օրինականացնելու Հայաստանի փորձերը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, և մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ նման անօրինական քայլերը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները