Իրանում կինն ինքնահրկիզվել է, քանի որ նրան չեն թողել մուտք գործել մարզադաշտ

12:12   11 Սեպտեմբեր 2019    346

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Amnesty International-ին, Թեհրանում 29-ամյա Սախար Խոդյարին այրել է ինքն իրեն, երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել մարզադաշտ, մեղադրել են առանց հիջաբ ներկայանալու համար և նշանակել են դատ:

Անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մտնել մարզադաշտ, երբ նկատել են, որ նա կին է:

Կինը պետք է կանգներ դատարանի առջև նախորդ շաբաթ, սակայն գործը հետաձգվել է, նա իր վրա բենզին է լցրել և այրվել:

Իրանում կանանց արգելվում է մարզադաշտ այցելել 1979 թ-ի հեղափոխությունից հետո:

Այս դեպքից հետո Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել FIFA-ի համապատասխան մարմնին հանել արգելանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները