Մոսկվայում մետրոյի ուղևորն ընկել է մետրոյի կայարանի ռելսերի վրա. նա մահացել է

15:16   11 Սեպտեմբեր 2019    165

Տղամարդը մահացել է՝ Մոսկվայի մետրոյի Սոկոլնիչեսկայա գծի «Համալսարան» կայարանի հարթակից ընկնելով, գրում է Hayatsk.info-ն` Մոսկվայի մետրոպոլիտենում ՆԳՎ-ի մամուլի ծառայությանը հղումով:

«Ժամը 11:15-ի սահմաններում Մոսկվայի մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկայա գծի մետրոյի «Համալսարան» կայարանում երիտասարդը հարթակից ընկել է:

Կայարանում հերթապահող ոստիկանության աշխատակիցներն անհապաղ շտապօգնություն են կանչել, որը ժամանելուն պես արձանագրել է ուղևորի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները