Միխայել Շումախերը գիտակցության է եկել

15:33   11 Սեպտեմբեր 2019    186

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 50-ամյա նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց է տեղափոխվել: Այժմ Շումախերի առողջությամբ զբաղվելու է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:

Հինգ տարի անց` անցյալ տարվա ձմռանը, լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին մարզիկն այլևս անկողնային ռեժիմում չի գտնվում և թոքերի արհեստական օդափոխման ապարատի կարիք չի զգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շումախեր  


Վերնագիրի այլ պիտակները