Կրեմլում չեն կարծում, թե Բոլթոնի պաշտոնաթողությունը կազդի արտաքին քաղաքականության վրա

15:49   11 Սեպտեմբեր 2019    217

Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող Է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա ամերիկացիների ներքին գործն Է, մենք չենք պատրաստվում միջամտել այդ գործերին, երբեք չենք միջամտել եւ չենք պատրաստվում միջամտել այժմ»,- լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Չենք կարծում, թե որեւԷ առանձին վերցված, նույնիսկ այդքան բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը կամ պաշտոնաթողությունը կարող Է լրջորեն ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության վերանայման վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները