Մեքսիկան ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից երկիր ապօրինի զենքի հոսքը

16:06   11 Սեպտեմբեր 2019    173

ԱՄՆ-ի հետ բանակցություններում Մեքսիկայի համար առանցքային խնդիրը Միացյալ Նահանգների տարածքից զենքի մաքսանենգությունն է, հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը՝ Վաշինգտոնում կայացած ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների արդյունքներով:

«Մենք ցանկանում ենք սառեցնել ԱՄՆ-ից Մեքսիկա զենքի թրաֆիքը: Սա գլխավոր խնդիրն է, որը քննարկում ենք: ռԱՄՆ-ի համար այդպիսի թեմա է Մեքսիկայի տարածքով ապօրինի ներգաղթը»,- հայտնել է Էբրարդը բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը կատարվել է Մեքսիկայի ԱԳՆ Twitter-յան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարի խոսքով՝ հուլիսից, երբ Պոմպեոյի հետ բանակցություններում ամերիկյան զենքի ապօրինի շրջանառության վերահսկման թեման առաջնահերթությունների թվին էր դասվել, գործում է ԱՄՆ-ից Մեքսիկա զենքի մաքսանենգության վերահսկման երկկողմ աշխատանքային խումբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները