Վրաստանում ձյուն է տեղացել

16:37   11 Սեպտեմբեր 2019    219

Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում ձյուն Է տեղացել, օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 2 աստիճան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են Տուշեթի ազգային բնայգու ներկայացուցիչները:

Տուշեթը հարեւան տարածաշրջանների հետ կապող միակ ճանապարհն անցնում Է Աբանոյի լեռնանցքով եւ ծովի մակերեւույթից 2850 մետր բարձր է: Ձնահյուսի եւ ձյան առատ տեղումների վտանգի պատճառով այդ ճանապարհը հոկտեմբերին փակվում Է՝ բացվելով միայն մայիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները