Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականությունը. Վուչիչ

16:46   11 Սեպտեմբեր 2019    301

Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականություն վարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է չեխ պաշտոնակից Միլոշ Զեմանի՝ երկիր կատարած Fայցի ընթացքում: Չեխիայի նախագահը սեպտեմբերի 11-ին այցով ժամանել է Բելգրադ:

Սերբական պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: «Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության իր քաղաքականությունը, սա է Սերբիայի խորհրդարանի եւ ժողովրդի որոշումը: Կարծում եմ, որ սա Սերբիայի լավագույն որոշումն է, այդ կերպ մենք հոգ ենք տանում մեր, մեր երկնքի եւ հողի պաշտպանության մասին»,-հայտարարել է Վուչիչը:

«Սերբիան լավ հարաբերություններ եւ համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ, մենք կշարունակենք պահպանել այդ հարաբերությունները, որպեսզի մեզ մոտ չկրկնվի 1999 թվականը (Հարավսլավիայի ռմբակոծությունները)»,-նշել է Սերբիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վուչիչ   Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները